News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը երբեք վարդագույն ակնոցներով չի նայել ամերիկյան նոր վարչակազմին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է RIA Novosti-ն։

«Ինչ վերաբերում է հիանալուն կամ հիասթափվելուն, ապա ցանկանում եմ հիշեցնել, որ  ամբողջ վերջին շրջանում մենք ասում ենք, որ երբեք վարդագույն ակնոցներ չենք կրել եւ երբեք ավելորդ պատրանքներ չենք փայփայել։ Ուստի, մենք ոչնչից չենք հիասթափվել», — ասել է նա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հիասթափվելու վերաբերյալ հարցին։ Պեսկովը նշել է, որ նոր վարչակազմի աշխատանքների սկսվելուց ընդամենը մեկ ամիս է անցել, ուստի վաղ է եզրակացություններ անել կամ գնահատականներ տալը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ շփումներ չեն եղել։ Նա հստակեցրել է, որ դեռեւս հայտնի չէ՝ երբ դրանք կարող են տեղի ունենալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ