News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման ենթարկված մի խումբ անձանցից Թովմաս Կ.-ն, Էդգար Կ.-ն եւ Արեւիկ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույնաբովանդակ հաղորդումներ են տվել հիշյալ բաժնի ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման, խոշտանգման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երեք քրեական գործ, որոնք, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված, միացվել եւ քննվում են մեկ վարույթում:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Թովմաս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներն իրեն 23.11.2016թ.-ի առավոտյան բերման են ենթակել բաժին եւ ապօրինի պահել մինչեւ երեկո: Այդ ընթացքում ոստիկանները Թովմաս Կ.-ին պարբերաբար ծեծի են ենթարկել ձեռքերով, ոտքերով եւ մահակներով` հարկադրելով խոստովանել, որ ինքը Արտյոմ Հ.-ի հետ բնակարանային գողություն է կատարել:

Այնուհետեւ ոստիկանության աշխատակիցներն արձանագրություն են կազմել, որի մեջ կեղծ տեղեկություններ են ներառել Թովմաս Կ.-ին բերման ենթարկելու ժամի վերաբերյալ:

Բազմադրվագ գողություններ կատարելու մեջ կասկածվող Էդգար Կ.-ի հաղորդման համաձայն` վերջինիս նկատմամբ նույնպես բռնություն է գործադրվել ոստիկանության նույն ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից: Ըստ Էդգար Կ.-ի` ոստիկանները ծեծի, ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող սպառնալիքների միջոցով ստիպել են ընդունել իր կողմից չկատարված ՀՀ Շիրակի մարզի մեկ այլ բնակարանային գողության դեպքը:

Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաեւ Էդգար Կ.-ի մայրը` Գյումրի քաղաքի բնակչուհի Արեւիկ Գ.-ն, ով նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին եւ այնտեղ անօրինական պահվել 14 ժամ: Այդ ընթացքում բաժնի պետի տեղակալը, որդուն արգելանքից ազատելու պայմանով, Արեւիկ Գ.-ից պահանջել է նշված դեպքով հարուցված քրեական գործով տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, որոնք այնուհետեւ արձանագրել է քննիչը:

Այսպիսով, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 309.1-րդ եւ 314-րդ հոդվածների տարբեր մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Ամենաշատ