News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում եւ Վրաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիքի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը, Հարավային Կովկասի գրասենյակի աշխատակից Գուստաֆ Ուինստրանդը,  ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատակից Մարտին Ֆրիդրիկսոնը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք  հարցեր՝ ընդգծելով Օմբուդսմանի հաստատության կարեւորությունն այս ոլորտում: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության, փակ հաստատություններում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի կանխարգելման, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված  մի շարք հարցերի:

Կողմերը կարեւորել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ավելի ընդլայնել այն եւ  դարձնել շարունակական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ