News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է 4 թեկնածուների իր խորհրդականի պաշտոնի համար։ Նրանցից է նաեւ պաշտոնանկ գեներալ Քեյթ Քելլոգը։ «Ես վաղուց գիտեմ գեներալ Քեյթ Քելլոգին, նա համապատասխանում է խորհրդականի պաշտոնի համար, ինչպես եւ մյուս երեքը»,- գրել է Թրամփը իր միկրոբլոգում։

ՀԻշեցնենք, որ Մայքլ Ֆլիննը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից՝ նախընտրական ժամանակաշրջանում Ռուսաստանի դեսպանի հետ նրա զրույցի շուրջ բռնկված սկանդալի կապակցությամբ։ Թրամփն այդ պաշտոնն առաջարկել էր պաշտոնանկ փոխծովակալ Ռոբերտ Հարվարդին, բայց նա հրաժարվել էր, ընտանեկան հանգամանքների պատճառաբանությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ