News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 13-17-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,956,812 դոլար 485.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83,771,134 ԱՄՆ դոլար 487,37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 487,04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 487.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,259,692 եվրո 514,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,120,675 եվրո 518,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 797,936,693 ՌԴ ռուբլի 8,39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 487,200,778 ՌԴ ռուբլի 8,46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: 

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.1 մլն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ