News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայանի թռիչքի սրահը ժամանակավորապես փակված է, մադկանց տարհանել են հրշեջ ազդանշանի համակարգի միացման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով այսօր առավոտյան միացել է ծխի հաղորդիչը, եւ ուղեւորներին 15 րոպե չեն թողել մտնել օդանավակայանի այդ հատված։ Ղեկավարության խոսքով տարհանում չի իրականացվել, սակայն ականատեսները պատմել են, որ իրենց խնդրել են դուրս գալ թռիչքի սրահից։

«Կարծում ենք, որ ազդանշանի միացման պատճառը զուգարանում ինչ -որ մեկի գործածած էլեկտրոնային ծխախոտն է եղել»,- ասել է օդանավակայանի մամուլի քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ