News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Բելառուսական ընդդիմությունը Մինսկի կենտրոնում կազմակերպել է «Զայրացած բելառուսների քայլերթ» չթույլատրված ակցիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մի քանի հարյուր մարդ է հավաքվել Մինսկի կենտրոնում՝ Օկտյաբրսկի հրապարակում։ Նրանց շարքերում են նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ Նիկոլայ Ստատկեւիչը, Վլադիմիր Նեկլյաեւը, Պավել Սեվերինեցը։ Հրապարակ են եկել նաեւ մի խումբ անարխիստներ, որոնց ձեռքերին պաստառներ են՝ այսպես կոչված «ձրիակերների մասին» դեկրետի դեմ կարգախոսներով։

Մարդիկ բողոքում են «ձրիակերության հարկից», երթի մասնակիցները մտադիր են Անկախության պողոտայով շարժվել դեպի Հարկահավաքության նախարարության շենք ու փոխանցել իրենց պահանջները։

2015-ի ապրիլին Բելառուսի նախագահը ստորագրել էր «ձրիակերների մասին» դեկրետը, որի համաձայն ավելի քան կես տարի չաշխատող ու հարկեր չվճարող աշխատունակ մարդիկ պետք է տարեկան ավելի քան 200 դոլարի չափով գումար վճարեն պետությանը։ Չվճարողներին կարող են տուգանել կամ էլ վարչական հարկադիր աշխատանքների ներգրավել։ Տվյալ հարկի վճարման ժամկետը սպառվում է փետրվարի 20-ին։

Ըստ հարկահավաքության նախարարության տվյալների, առայժմ «ձրիակեր» բելառուսների միայն 10 տոկոսն է վճարել այդ հարկը։ ՄԻնչդեռ հարկը վճարելու ծանուցագիր է ստացել ավելի քան 470 հազար քաղաքացի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ