News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ryedale Auctioneers աճուրդային տան ներկայացուցիչը հայտնել է, որ վաճառվել է բրիտանական The Beatles ռոք խմբի առաջնորդ Ջոն Լենոնի արեւապաշտպան ակնոցը, որը նա ջարդել էր բարկության պահին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Լոտի նկատմամբ հետաքրքրությունը բարձր էր։ Ակնոցը գնել է անհատ կոլեկցիոներ, որը գնումը հեռախոսով է հաստատել»,- ասել է նա։

Ակնոցը, որը Լենոնը ջարդել էր Լոնդոնում իր հորեղբոր տանը հեռախոսազրույցի ժամանակ, վաճառվել է 4․5 հազար դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ