News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կալանավորվել է գերմանական Die Welt պարբերականի թղթակիցը։ Թերթի խմբագրությունից հայտնել են, որ 43-ամյա Դենիզ Յուչելը ձերբակալվել է փետրվարի 14-ին։ Նրա փաստաբաններին ոստիկանությունում հայտնել են, որ Յուչելին կասկածում են ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունենալու, ահաբեկչություն քարոզելու ու տեղեկությունների գործածման հետ կապված չարաշահումների մեջ։

Dpa գործակալության տվյալներով, խոսքը ենթադրաբար Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրակի՝ Էրդողանի փեսայի կոտրված փոստից առեւանգված էլեկտրոնային հաղորդագրությունների մասին է։ Redhack հաքերական խմբի կողմից տարածված նամակները հիշատակել են Դենիզ Յուչելի երկու հրապարակումներում։ Իսկ Redhack–ը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։

Դենիզ Յուչելը Հեսսեն դաշնային հողում է ծնվել, եւ Գերմանիայի, եւ Թուրքիայի քաղաքացի է։ Die Welt-ի տվյալներով ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել լրագրողի բնակարանում, որից հետո նա ձերբակալվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ