News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը կկոչվի Բերնարդբոուեն։ Այս անվանումը ընտրել է Ռադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնը, որի հիմնադիրը աստղաֆիզիկոս Բերնարդ Բոուենն է, հայտնում է EurekAlert!–ը։

Մոլորակը Արեգակի շուրջ պտույտ է կատարում 3․26 երկրային տարում։ Դրան անուն որոշելու իրավունքը տրամադրվել է Միջազգային աստղագիտական միության մրցույթի հաղթողին։ Մրցույթի մասնակիցները ոչ առեւտրային կազմակերպություններ են, որոնք առաջարկում են անվանումներ էկզոմոլորակների համար, ու այդ անունների համար քվեարկում են բոլոր ցանկացողները։ Անուններ են ստացել նաեւ 16 այլ փոքր մոլորակներ։

Փոքր մոլորակները երկնային մարմինների կատեգորիա է, որոնք մոլորակների նման պտտվում են Արեգակի շուրջը, բայց տարբերվում են իրենց փոքր չափերով։ Մինչեւ 2006 թ դրանք համարվում էին աստերոիդներ, սակայն մոլորակ տերմինի ճշգրտումից հետո փոքր մոլորակ են սկսել կոչվել այնպիսի մարմիներ, ինչպիսիք են Պլուտոնը, Էրիդան ու Ցերերան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ