«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնել է, որ անցնում է բողոքի հեռարձակման։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Զաալ Ուդումաշվիլին։
Ըստ հաղորդագրության, հեռուստաընկերությունը, որպես բողոք, ընտրում է լռությունը ու դադարեցնում է հեռարձակումը երկու օրով, մինչեւ կիրակի, երբ ծրագրված է «Ռուսթավի 2»-ի աջակցության ու խոսքի ազատության պաշտպանության զանգվածային ակցիա։
«Հավատացեք, մեզ համար հեշտ չէր կայացնել այս որոշումը։ Սա բողոքի ծայրահեղ միջոցն է, որին կարող է դիմել հեռուստատեսությունը, սակայն այսօր մեզ այլ ելք չեն թողել։ Մեր լռությամբ մենք կփորձենք մեր ձայնը հացնել բոլորին։ Այսօրվանից, իսկ ավելի ճիշտ այս պահից՝ «Ռուսթավի 2»-ը անցնում է բողոքային հեռարձակման։ Բոլորիդ սպասում ենք կիրակի օրը, ժամը երեքն անց կեսին Ռուսաթավելիում, խորհրդարանի շենքի առաջ։ Միասին պաշտպանենք Ռուսթավի 2-ը ու խոսքի ազատությունը»,- հայտնել է Զաալ Ուդումաշվիլին։