News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական այս օրերին կրքերը թեժ են նաեւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, որտեղ ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, այլեւ ներանձնային: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին:

Ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը Վահե Հովհաննիսյանին դաշինքի համամասնական ցուցակում չներառելու Օսկանյանի որոշումն է եղել, որից հետո ինքը՝ Վահե Հովհաննիսյանը, հայտարարություն է տարածել, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին:
Միջադեպից հետո Վարդան Օսկանյանը հավաքել է իրերը եւ տեղափոխվել Սեյրան Օհանյանի գրասենյակ՝ հայտնելով, թե ինքը չի ցանկանում Անդրանիկ Թեւանյանի հետ նույն տարածքում գտնվել:

Նկատենք, որ Թեւանյանը երեկ ներկա չի եղել Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հրավիրած ասուլիսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ