News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վեց տարեկան որդուն՝ Հայկին միայնակ մեծացնող Պայծառին տարիներ առաջ բժիշկները հույս չէին տվել, որ նա կապրի: Հղիության 6-րդ ամիսը չլրացած, 600 գրամ քաշով ծնված Հայկի ապրելու շանսին չէին հավատացել նաեւ հարազատներից շատերը:  Մանկական ուղեղային կաթվածով, կոնքի երկկողմանի հոդախախտով ծնված երեխայի կյանքի համար պայքարող մորը նախորդ տարի հաջողվել է հավաքել տղայի վիրահատության համար անհրաժեշտ գումարը:

Հայկի աջ կոնքահոդի վիրահատությունն արդեն արվել է 2016-ի սեպտեմբերի 17-ին: Վերականգողական կուրսն անցելուց հետո նա եւ մայրը վերադարձել են Հայաստան: Ձախ կոնքահոդի վիրահատությունը նշանակված է  մարտի 1-ին:

 Հայկի երազանքը՝ առաջիկա սեպտեմբերի 1-ին դպրոց գնալն այժմ կախված է բոլոր նրանցից, ովքեր անտարբեր չեն գտնվի ու կաջակցեն նրան՝ արտերկրում երկրորդ վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքելու հարցում:

«Գումարը հավաքվելու ու վիրահատության բարեհաջող ելքի դեպքում Հայկս կկարողանա գնալ դպրոց»,- ասում է Պայծառն ու բոլորին խնդրում աջակցել որդու երազանքն իրականություն  դարձնելու համար:

VTB բանկում Պայծառ Ներսեսյանի անունով հաշվեհամար է բացվել:

Դրամական փոխանցումներ կարելի է կատարել հետեւյալ հաշվեհամարներին՝

հայկական դրամով՝ 16046032978404 հաշվեհամարին,

դոլարով՝ 16046032978405,

եվրոյով՝ 16046032978406,

ռուբլիով՝ 16046032978407 հաշվեհամարներին:

ArCa քարտի համարն է՝ 6769307100031522:

Աջակցել կամ մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել Պայծառ Ներսեսյանին՝

+37493 58 66 21 հեռախոսահամարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ