News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտպանական հարցերում կրթական բաղադրիչը պետք է կարեւոր դերակատարում ունենա։ Այս մասին նշվել է փետրվարի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի հանդիպման ընթացքում։

Հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովի շրջանակում։ Քննարկվել են պաշտպանական ոլորտում ժամանակակից կրթական ծրագրերի իրականացման խնդիրները։

Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում մեկնարկած նոր ծրագիրը, ըստ որի՝ զինծառայողներին հնարավորություն է տրվում ծառայության ընթացքում գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել նաև այնպիսի կարևոր ուղղություններում, ինչպիսին տեղեկատվական տեխնոլոգիաներն են։

Համաժողովի շրջանակում Վիգեն Սարգսյանն աշխատանքային քննարկումներ է ունեցել նաեւ Գերմանիայի, Սինգապուրի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ