News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բեռլինալեի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը», ստացել է հունգարացի ռեժիսոր Իլդիկո Էնյեդիի «Մարմնի եւ հոգու մասին» ֆիլմը: Այն սպանդանոցի երկու աշխատակցի եւ մարդու կյանք հրաշքի հայտնվելու մասին է:

«Մենք ուզում ենք այնպիսի պարզ ֆիլմ ստանալ, ինչպիսին մի բաժակ ջուրն է: Մենք հավատում էինք ֆիլմի ասելիքին, բայց վստահ չէինք, որ լսարանը կմիանա մեզ»,- ասել է ռեժիսորը:

DW-ի փոխանցմամբ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար «Արծաթե արջ» է ստացել ֆինն ռեժիսոր Ակի Կաուրիսմյակին՝ «Հույսի մյուս կողմում» ֆիլմի համար:

Ժյուրիի Գրան-պրիին արժանացել է ծագումով Սենեգալից ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Գոմիսը՝ «Ֆելիսիտե» ֆիլմի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ