Մինչեւ 2030 թվականը Հնդկաստանը կարող է սկսել իրեն ամբողջությամբ էներգիայով ապահովել լուսնի հաշվին։ Ինչպես հաղորդում է India Today-ը՝ այս մասին Դելիում հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության հնդկական կազմաերպության պրոֆեսոր Սիվատհանու Փիլայը։ Նա հայտարարել է, որ հարցը կարելի է լուծել լուսնափոշուց հելիում-3-ի արդյունահանությամբ։
Նման նախագծերի շուրջ կաշխատեն նաեւ այլ երկրներ, սակայն էներգիա կբավարարի բոլորին, հայտարարել է նա։