News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես կարծում եմ, որ դուք լուրջ ժողովրդավարական քայլ եք կատարել: Ձեր երկրում բարձր քաղաքական մշակույթ է ձեւավորվել, որը եւս մեկ անգամ փաստում է, որ դուք քայլ առ քայլ լուծում եք Ձեր պետական կարեւորության հարցերը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, Ստեփանակերտում, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Աբխազիայի Ժողովրդական Ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան։

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներ Ախրա Պաչուլիան ու Լեւոն Գալստյանը, որոնք Ստեփանակերտ են ժամանել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները բավականին դրական տեղաշարժ են արձանագրել:

«Մենք անընդհատ նոր տարբերակներ ենք որոնում՝ հետագա մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, եւ այդ առումով լավ հեռանկար ունենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Աբխազիայի Ժողովրդական ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան՝ պատվիրակության անունից երախտագիտություն հայտնելով արցախցիների ջերմ ընդունելության համար՝ խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի ու խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբայի ողջույններն ու հանձնել Աբխազիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հրավերը:

«Ես կարծում եմ, որ դուք լուրջ ժողովրդավարական քայլ եք կատարել: Ձեր երկրում բարձր քաղաքական մշակույթ է ձեւավորվել, որը եւս մեկ անգամ փաստում է, որ դուք քայլ առ քայլ լուծում եք Ձեր պետական կարեւորության հարցերը: Այն ինստիտուտները, որոնք մենք եւ դուք ստեղծում ենք՝ ուղղված են մեր ժողովրդի եւ մեր երկրների զարգացմանը»,- կարեւորել է Էմմա Գամիսոնիան:

Աբխազիայի ԱԺ պատգամավոր Լեւոն Գալստյանը, անդրադառնալով Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացին, դրական է գնահատել այն:
«Մեծ ուշադրությամբ հետեւել ենք այստեղ տեղի ունեցող սահմանադրական գործընթացին եւ պետք է ասեմ, որ բավականին դրական ենք գնահատում այն՝ հաշվի առնելով, որ այդ ողջ ընթացքում ներգրավել եք հասարակության լայն շրջանակներ»,-հավելել է Լեւոն Գալստյանը:

«Վստահ ենք, որ Ձեր հանրապետությունը մեծ հաջողությունների է հասնելու, քանի որ ժողովրդավարական արժեքների մեծ զարգացում ու աճ ենք նկատում: Կարծում եմ՝ Ձեր փորձը օգտակար կլինի նաեւ մեզ համար»,- նշել է Աբխազիայի ԱԺ պատգամավոր Ախրա Պաչուլիան:

Այնուհետեւ, խորհրդարանականների խնդրանքանքով, Աշոտ Ղուլյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի առանձին դրույթներին եւ Աբխազիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Բարսեղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը
Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ...
Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները...
Բակո Սահակյան․ Նոր Սահմանադրությունը օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է
Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է․․․
Շարմազանով. Ադրբեջանը իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը...
Այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացով. Արգենտինացի պատգամավոր
Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին...
Ստեփանակերտ․ «Արցախ» ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք են
«Համապատասխան կետը եղել է թե հին, թե նոր Սահմանադրությունում։ Ոչինչ չի փոխվել» ․․․
Ամենաշատ