News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախում քաղաքական զարգացումը զուգորդվում է տնտեսական առաջընթացով, ինչը շատ կարեւոր է եւ ուսանելի մեզ համար։ Այս մասին, այսօր՝ փՓետրվարի 19-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհրդի` օրենսդրության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցերով կոմիտեի փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոն։

ԼՂՀ ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մերդնեստրի պատվիրակության կազմում է նաեւ հայ համայնքի ղեկավար Գեղամ Գեւորգյանը:
Կարեւորելով Արցախի եւ Մերձդնեստրի միջեւ արդեն ձեւավորված բարի ավանդույթը փոխադարձաբար իրականացնելու դիտորդական առաքելություն երկու երկրներում տեղի ունեցող ընտրական գործընթացներում՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է Արցախի համար կարեւոր քաղաքական իրադարձությանը Մերձդնեստրի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության կարեւորությունը:
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհուրդի պատգամավոր Գրիգորի Դյաչենկոն, երկրի ղեկավարության եւ ժողովրդի անունից ողջունելով ԱԺ նախագահին, նշել է, որ առաջին անգամ չէ Արցախում եւ ամեն անգամ հիանում է՝ տեսնելով, թե ինչպես են արցախցիները զարգացնում իրենց երկիրը:
«Ձեզ մոտ հստակ երեւում է, որ քաղաքական զարգացումը զուգորդվում է տնտեսական առաջընթացով, ինչը շատ կարեւոր է եւ ուսանելի մեզ համար»,- նշել է Գրիգորի Դյաչենկոն:
Հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի առանձին դրույթներ եւ պատրաստակամություն է հայտնել` փոխանցելու Արցախի փորձը հետխորհրդային տարածաշրջանի այլ  պետություններին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ազգային ժողովի արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը
Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ...
Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները...
Բակո Սահակյան․ Նոր Սահմանադրությունը օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է
Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է․․․
Շարմազանով. Ադրբեջանը իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը...
Այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացով. Արգենտինացի պատգամավոր
Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին...
Ստեփանակերտ․ «Արցախ» ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք են
«Համապատասխան կետը եղել է թե հին, թե նոր Սահմանադրությունում։ Ոչինչ չի փոխվել» ․․․
Ամենաշատ