News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան առաջարկել է Սիրիայում ԱՄՆ սահմանափակ զորամիավորում տեղակայել։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեհմեդ Չավուշօղլուն, հաղորդում է TASS-ը։

Այս առաջարկությունը Չավուշօղլուն հայտնել է ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի հետ հանդիպման ժամանակ։

«Շուտով կվերցվի Էլ-Բաբը եւ դրանից հետո մենք կկարողանանք նույն կերպ՝ ԱՄՆ մեր կոալիցիոն դաշնակիցների հետ համատեղ գրավել Ռաքան։ Նրանց համար մենք բացել ենք մեր Ինջիրլիք ավիաբազան»,-հայտարարել է նա։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ պետք է հասնել Սիրիայում լիակատար հրադադարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ