News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան նոր վարչակազմը Սիրիայում հրադադարի համար ցանկանում է տեսնել Ռուսաստանի եւ Թուրքիայի նոր ջանքերը։ Այս մասին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցության հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Բրեթ Մաքկրուգը։

Նա նկատել է, որ ՌԴ-ն արդեն մի շարք ջանքեր է գործադրել, սակայն պարզ չէ, թե հետագայում այն որքա՞ն կկարողանա ազդել դրության վրա։

«Մենք խոստովանում ենք, որ Ռուսաստանը փորձել է լարվածությունը թուլացնելու համար որոշ բաներ իրականացնել։ Բայց եթե ԱՄՆ-ը փորձի հարթել համագործակցությունը  (Սիրիայում Ռուսաստանի հետ), ապա մի՞թե տեղում դրությանն ազդելու Ռուսաստանի հնարավորությունները հարցեր չեն առաջացնում», - հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ