News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 20-ին սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք։ Այս մասին ասված է Արցախի վերածննդի օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում։

Ուղերձում, մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

1988 թվականի փետրվարի 20-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական եւ վճռորոշ օր, որն ազդարարեց արցախահայության` ազատ  ու անկախ ապրելու անսասան կամքի մասին: Այն դարձավ համազգային միասնության եւ անպարտելի ոգու զարթոնքի խորհրդանիշ: Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման եւ մեր ազգային պետականության վերակերտման` ժողովրդավարության  արժեքներին եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան:

Հանուն մեր արդար պայքարի հաղթանակի` սեփական կյանքը զոհեցին քաջ հայորդիներ, ովքեր իրենց անօրինակ խիզախությամբ ու սխրանքով գրեցին հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերը: Հավե~րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

Այս բոլոր տարիների ընթացքում Մայր Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մենք կառուցում ու շենացնում ենք բոլորիս համար թանկ ու սիրելի Արցախը, պաշտպանում  ենք մեր պապենական հողն ու օջախը, մեր երեխաների ապագան: Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց եւ մեր իրավունքները միշտ կպաշտպանենք:

Թանկագի՛ն արցախցիներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս պետական կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ ազատ ու անկախ Արցախի Հանրապետությանը եւ մեր ողջ ժողովրդին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ԵՊՀ պատվիրակությանը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ
Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր…
Հույս ունեմ՝ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Փաշինյան
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները...
Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը...
Քառօրյա առճակատումը ուղղորդիչ նշանակություն ունեցավ. Արցախի Պ նախարարը՝ նոր տեխնիկայի ձեռքբերման մասին
Ունենալով մինչեւ ոսկրածուծը հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ...
Ասում էր՝ էդքան մի եկեք, էստեղ տղերք կան, ում ծնողները չեն կարողանում գալ. քառօրյա պատերազմում զոհված Վահեի մայր
Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց զոհված Վահե Զաքարյանի մոր՝ Անժելա Զաքարյանի համար ոչինչ չի փոխվել, հակառակը՝ ցավը խորացել, վիշտը մեծացել ու կարոտն է ուժեղացել...
Մեզ համար մութ մնաց, թե ինչու Արցախի իշխանություններն ընտրեցին նախագահական մոդելը. ՀՅԴ-ական պատգամավոր
Ժամանակի ընթացքում խորհրդարանում իշխանություն ներկայացնող ուժերն այն մոտեցումն ունեին, որ պետք է խորհրդարանական համակարգի անցնել…
Ամենաշատ