News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրաքյան Մասուլ քաղաքում ԻՊ-ի զինյալների դեմ մարտական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 217 հազար մարդ է լքել իր տները: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության իրաքյան գրասենյակի հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հոկտեմբերի 17-ից 217 հազար մոսուլցի հարկադիր տեղահանված է դարձել: Նրանցից 57 հազարը կարողացել է վերադառնալ: Միաժամանակ, մարտական գործողությունների ժամանակ քաղաքում շուրջ 550 հազար խաղաղ բնակիչ է մնացել:

Մոսուլի արեւելյան շրջանների ազատագրումից հետ մարդասիրական կազմակերպությունները սկսել են ակտիվորեն օգնություն տրամադրել տեղի բնակիչներին: Ընդհանուր առմամբ, անցյալ տարվա հոկտեմբերից 878 հազար մարդ մարդասիրական օգնություն է ստացել:

Փետրվարի 19-ին Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո մարդասիրական կազմակերպությունները քաղաքի արեւելյան շրջանների 750-800 հազար խաղաղ բնակչի անվտանգության հետ կապված մտավախություն ունեն:

Սակայն սկզբում մարտական գործողությունները լուրջ հետեւանքներ չեն ունենա, քանի որ զինվորները տեղաշարժվելու են քիչ բնակեցված շրջաններով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ