News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է Շվեդիայի խնդիրների մասին նախօրեի իր արտահայտությունը, որը նրա ընդդիմախոսների շրջանում ծաղրի ալիք է բարձրացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ֆլորիդայում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս Թրամփը հայտարարել է. «Անհրաժեշտ է հետեւել մեր երկրի անվտանգությանը: Դուք տեսնում եք, թե Գերմանիայում ինչ է կատարվում: Դուք կարող եք տեսնել, թե Շվեդիայում անցյալ երեկոյան ինչ տեղի ունեցավ: Ո՞վ կարող էր նման բանի հավատալ: Եվ հիմա նրանք խնդիրներ ունեն, որոնք անցյալում անհնար էր պատկերացնել»,- ասել է Թրամփը, որից հետո հիշեցրել է Բրյուսելում, Նիսում եւ Փարիզում իսլամիստների իրականացրած ահաբեկչությունները:

Թրամփի հայտարարությունն իրեն ուղղված քննադատության եւ ծաղրի ալիք է բարձրացրել, քանի որ նրա խոսքը շատերն ընկալել են որպես Շվեդիայում ահաբեկչությունների մասին հայտարարություն, որոնք իբր տեղի է ունեցել նախօրեին:

Հետագայում նա «Թվիթերի» իր էջում գրել է, թե անդրադարձել է միգրանտների հարցին, որը նախօրեին քննարկվել է Fox News-ի եթերով հեռարձակված փաստագրական ֆիլմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ