Նյու Յորքի ոստիկանությունը կեղծ ատրճանականով զինված պատանու է գնդակահարել, երբ վերջինը փորձել է խանութից գարեջուր գողանալ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով NBC-ն:
18-ամյա տղան վեց շիշ գարեջուր է գողացել եւ սպառնացել խանութի վաճառողին:
Երբ փորձել է փախուստի դիմել հանցագործության վայրից, ոստիկանները կանգնեցրել են նրան եւ պահանջել վայր դնել զենքը: Պատանին այն ուղղել է ոստիկանների վրա, ինչից հետ իրավապահները կրակ են բացել:
Ստացված հրազենային վիրավորումներից պատանին հիվանդանոցում մահացել է: