News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի եկեղեցու ավագ քահանա Գեորգի Մամալաձեի, ով մեղադրվում է պատրիարքարանի բարձրաստիճան հոգեւորականի թունավորումը կազմակերպելու մեջ, հոսպիտալացման պատճառը թոքաբորբն է, հայտնել է Թբիլիսիի սրտաբանական կլինիկայի տնօրենը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Նախնական պահման մեկուսարանում գտնվող Մամալաձեն կլինիկա է տեղափոխվել փետրվարի 17-ին, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է եւ կորցրել է գիտակցությունը:

Կլինիկայի տնօրենը հայտնել է, որ նրա վիճակն այժմ կայուն է, նա շարունակում է բուժում ստանալ:

«Սրտի կաթվածը բացառվել է: Կատարված հետազոտություններով պարզվել է, որ տենդի պատճառը աջակողմյան թոքաբորբն է, համապատասխան բուժում է կատարվում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավագ քահանան ձերբակալվել է փետրվարի 10-ին, Թբիլիսիի օդանավակայանում, երբ ուղեւորվում էր Բեռլին, այն կլինիկա, որտեղ բուժվում է Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա Երկրորդը: Բարեհաջող վիրահատությունից հետո պատրիարքը Մամալաձեի ձերբակալությունը «տարօրինակ եւ ոչ նորմալ» է գնահատել՝ ասելով, որ հայր Գեորգիից միշտ միայն լավն է տեսել ու լսել: Նա հույս է հայտնել, որ «մինչ երկուշաբթի իր Թբիլիսի գալը ամեն ինչ կհանդարտվի եւ կկարգավորվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է «ընտանեկան արժեքների երաշխիքներ» մտցնել սահմանադրությունում
«Վրացական երազանքը» մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել...
Զուրաբիշվիլին հայտարարել է Եվրախորհրդարանի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցի հետ կապված ճնշումների մասին
Ես ասել եմ, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճնշման տակ...
Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վրա
Նախագահն իր հիմնավորման խոսքում ուսումնասիրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Վրաստանին տրված հանձնարարականները և բացատրում այս համատեքստում վետոյի կիրառումը...
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը ՌԴ-ի հետ սերտ կապերի մեջ, որը հիբրիդային պատերազմ է սկսել երկրի դեմ
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը...
Վրաստանում կփոխվի պաշտպանության նախարարը
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության...
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու
Կառավարող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածությունը առաջադրել է կուսակցության համագումարը...
Ամենաշատ