Շատ կարեւոր է, որպեսզի հանրաքվեին ժողովուրդն ակտիվ մասնակցություն ունենա եւ ցույց տա, որ հասկանում է դրա նշանակությունը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելը, որը գտնվում է Ստեփանակերտում:
«Ես այստեղ եմ ժամանել, որպեսզի ծանոթանամ Արցախի հետ: Ուզում եմ տեսնել, թե ինչպես է այստեղի ժողովուրդն իրեն դրսեւորում այսպիսի կարեւոր քաղաքական իրադարձության ժամանակ, եւ որքանով են արդյունավետ գործում ժողովրդավարական ինստիտուտները»,- ասել է Ռ. Մորելը եւ հավելել, որ դա նրան հնարավորություն կտա երկրի մասին գնահատական տալ:
ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպանը նշել է նաեւ, որ այս պահին միայն կարող է ասել, որ նախնական փուլում ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: