News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գագիկ Ծառուկյանն ասաց՝ եկեք  հավաքվենք լայն կոնսոլիդացիա անենք, եթե չհավաքվեցինք, ինչպե՞ս աներ այդ լայն կոնսոլիդացիան։ Այս մասին այսօր՝  փետրվարի 20–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է տնտեսագետ,  ԲՀԿ կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով դաշինքի լայն կոնսոլիդիացիայի գաղափարի  տապալմանը։

«Գագիկ Ծառուկյանը  ասաց՝ հանրություն, հասարակություն, քաղաքական ուժեր եկեք հավաքվենք իրար հետ համակարգը փոխենք ու հիմա եթե չենք հավաքվում, ո՞նց անես կոնսոլիդացիա, արհեստականորե՞ն...  Հիմա, տեսեք էն ավանդական ուժերի առումով, պարզվեց՝ դրսից ներսից գզվռտոց կա, դուք էդպիսի մարդկանց կթողնեի՞ք ձեր տան մեջ։ Մենք ասում էինք՝ այսպիսի մեծ համակարգային փոփոխություններ կատարելու համար լայն կոնսոլիդացիա  է պետք, չէին ասում՝ հիմա կստեղծենք։ Ընդամենը երկու միլիոնանոց երկիր ենք, հո Չինաստանում չենք գտնվում, որ 1,5 միլիարդանոց կոնսոլիդացիա անենք»,–ասել է նախկին պատգամավորը։ 

 Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, ԲՀԿ–ական տնտեսագետն ասաց. «Ընդհանուր առմամբ իշխանության համար պայքարը սարսափելի մի բան է, դա մարդկության ամբողջ պատմությունն է ցույց տալիս, հիմա Հայաստանի Հանրապետությունը  չէր կարող էական տարբերվել դեպի լավը, նույն պրոցեսն է՝ ինչ հազարամյակներ շարունակ։ Կա ընդդիմություն, կա իշխանություն, հնարավոր է՝ ընդդիմությունը չունենա բավականին ուժ իշխանությանը պարտադրի լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են, բայց պետք չի պեսիմիստական հայացքներով պնդել, որ ոչինչ չի հաջողվում։ էս անգամ չհաջողվեց, մյուս անգամ կհաջողվի։ Պատմությունն է էդպես ցույց տալիս։ Ինչքան էլ տխուր է մեր իրականությունն այսօր, բայց փոքր ինչ առաջընթաց կա բոլոր տեղերում։ Ինկուբացիոն ժամանակահատվածը պահանջում է որոշակի ժամանակ»:

Նշենք, որ վերջինս «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 4–րդ հորիզոնականում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ