News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու վերաբերյալ փետրվարի 21-ին համագործակցության հուշագիր կստորագրվի Բնակարանաշինական ծրագրերի համակարգող Արսեն Քարամյանի եւ «Արարտբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն-վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի միջեւ:

Այդ ծրագրով Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվում է 3 մասնաշենքից բաղկացած բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները տրամադրվել են երիտասարդ բժիշկներին, մանկավարժներին, դասախոսներին, գիտաշխատողներին, ծրագրավորողներին, բանկային համակարգի աշխատողներին եւ այլն: Բնակելի համալիրն ունենալու է 210 բնակարան:

Բնակարանաշինական ծրագրի պայմանները հետեւյալն են.

- հիփոթեքային վարկի արժույթը՝ ՀՀ դրամ,

- հիփոթեքային վարկի մարման ժամկետը՝ մինչեւ 20 տարի,

- հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը՝ 7,95 տոկոս,

- կանխավճարի չափը՝ 10-20 տոկոս,

- հիփոթեքային վարկ տրամադրելու որոշման կայացման ժամկետը՝ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում,

- հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չկան,

- հիփոթեքային վարկի տրամադրման վճարներ չկան,

- կուտակային խնայողական դրամային ավանդների ծառայություններ՝ մինչեւ կառուցապատման ավարտը ժամկետով, 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

Տպել
Ամենաշատ