News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը փաստացի ճանաչում է Լեռնային Ղարաբաղում անցկացվող հանրաքվեն: Փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում նշվում է, որ  հանրաքվեի արդյունքները չեն ճանաչում իրավաբանական կարգավիճակի փոփոխության տեսանկյունից: Դա իսկապես այդպես է: Հանրաքվեն կարգավիճակում փոփոխություններ չի ենթադրում, քանի որ արցախցին 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 10-ին վերահաստատեց որոշումը:

Սակայն նույն հայտարարությունում ավելի կարեւոր է դրույթը, որտեղ նշվում է, որ հանրաքվեն կոչված է կարգավորել ներքին կյանքը: Փաստորեն՝ միջազգային հանրությունը ճանաչում եւ ողջունում է հանրաքվեի անցկացումը, ավելին, որ այն անցկացվում է ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան»,- նշել է Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը
Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ...
Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները...
Բակո Սահակյան․ Նոր Սահմանադրությունը օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է
Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է․․․
Շարմազանով. Ադրբեջանը իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը...
Այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացով. Արգենտինացի պատգամավոր
Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին...
Ստեփանակերտ․ «Արցախ» ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք են
«Համապատասխան կետը եղել է թե հին, թե նոր Սահմանադրությունում։ Ոչինչ չի փոխվել» ․․․
Ամենաշատ