News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանական Ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնին աջակցում է Երեւանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:

Բացման  արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանՋուդիթՖարնուորթը, Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը եւ  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Փառատոնը մեկնարկեց եվրոպական կինոյի դասական Քեն Լոուչի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով։ Ռեժիսորն այս ֆիլմի համար երկրորդ անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, իսկ BAFTA մրցանակաբաշխության ժամանակ այն դարձել է  «Տպավորիչ բրիտանական ֆիլմ» անվանակարգի մրցանակակիր:

«ԱյստարիԲրիտանականֆիմերիփառատոնիընթացքումմենքբացահայտումենքմարդուիրավունքների, բազմազանության եւ ներառականությանթեմաները: Եսուրախեմ, որփառատոնըմեկնարկում է «Ես`Դենիել Բլեյք»ֆիլմով: Ֆիլմիուղերձներիցշատերըմարտահրավերայինեն: Անկախնրանից, համաձայնենքայդուղերձներիհետ, թեոչ, մենքպետք է բացլինենքլսելուուրիշներիտեսակետները, տեսնելուաշխարհընրանցտեսանկյունից եւ նշանավորելուռեժիսորիիրավունքը`արտահայտելուիրտեսակետը»,-ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանՋուդիթՖարնուորթը

«Մենք ուրախ ենք, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում:Ես ինքս հաճախ այցելում եմ եւ դիտում այդ ֆիլմերը եւ տարեցտարի ականատես եմ լինում երիտասարդների  ներգրավվածության աճին եւ դրական փոփոխություններին։ Վստահ եմ, որ Beeline-ի աջակցությամբ ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը կոգեշնչեն հանդիսատեսին՝ պարգեւելով միմիայն դրական լիցքեր եւ բարձր տրամադրություն»,-նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։

«Յուրաքանչյուր տարի մենք աշխատում ենք կինոսիրողներին ներկայացնել վերջին տարիների լավագույն կինոաշխատանքները: Բոլոր ֆիլմերն արժանացել են տարբեր մրցանակների եւ ստացել կինոքննադատների բարձր գնահատականը: Հոբելյանական փառատոնին մենք առաջին անգամ ֆիլմերը կներկայացնենք օրական չորս անգամ»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղիտնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Երեւանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից  24-ը Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։Այս տարի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն  BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին եւ երեք ֆիլմ, որոնք բարձրաձայնում ենք մարդու իրավունքների թեման:

Փետրվարի 19-ին կցուցադրվի «Ոսկե գլոբուս» մրցանակից նոմինացված «Սինգ սթրիթ» կինոնկարը: Փետրվարի 20-ին կներկայացվի «Այդ ֆանտաստիկ սերը» ֆիլմը, որը պատմում է ժամանակակից Լոնդոնում տեղի ունեցող անհավանական ընկերության մասին: «Հասուն կյանքի հմտությունները» կատակերգությունը կցուցադրվի փետրվարի 21-ին: Փետրվարի 22-ին կինոթատրոնի էկրանին կլինի «Այրել այրել այրել» ֆիլմը, որը Միացյալ Թագավորության խոստումնալից երիտասարդ ռեժիսոր Չենյա Բաթոնի դեբյուտային աշխատանքն է: Փետրվարի 23-ին կցուցադրվի «Ջրհեղեղ» ֆիլմը, որն ընդգրկվել է կանանց` իրենց աշխատանքում առաջադեմ ներկայացնող լավագույն ֆիլմերի շարքում: Փառատոնը կեզրափակի 3 BAFTA-ի նոմինացված «Գրառումները կուրության մասին» փաստագրական ֆիլմը:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն եւ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երեւան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը եւ web.tv-ն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ամենաշատ