News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր՝ փետրվարի 20–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե դիմել է վեց կուսակցությունների՝ դաշինք կազմելու համար, սակայն չի ստացվել։

«2016–ի փետրվարին դիմել եմ վեց կուսակցության, ասել եմ՝ եկեք վիճակահանություն անենք, 100 հազար դոլար դնենք, որ չգնանք իշխանությունից փող խնդրելու, բոլորի հետ հանդիպել եմ եւ ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր–Պետորսյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ։ Ասել են՝ մենք խոշոր ենք, երեք հոգի մեզնից մեկը՝ ձեզնից։ «Ժառանգության» Րաֆֆի Հովյաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը մինչ էսօր չեն պատասխանել։ Չեմ պատկերացնում, որ էդքան մեծ բան են ներկայացնում, որ նախկին վարչապետին չպատասխանեն։ Նիկոլին եմ դիմել մի քանի անգամ, սկզբից ասել է՝ «Քաղաքացիական պայմանագրով» ենք գնում, Սասուն Միքայելյանը համագումարից հետո հրավիրեց, խոսեցինք, մինչեւ նոյեմբերի 23–ը չպատասխանեցին, եւ ասեցի՝ ուշ ա,  ես ինձ վարչապետ եմ տեսնում։ Նորից  կապվել է Փաշինյանը, ասել է՝ գնանք համաձայնեցնենք Մարուքյանի հետ, գնացել ու չի զանգել։ Ես պարտավոր եմ՝ էս ամեն ինչ մասին տեղեկացնել հանրությանը»,–ասել է Հրանտ Բագրատյանը։ 

 ՀԱԿ պատգամավորը նշեց, որ  Կոնգրեսում իրեն առաջարկվել է լինել 7–րդ հորիզոնականում, ինչին դեմ է եղել:

«Նույն ՀԱԿ–ը ազատական թեւ է, բայց երկու լուրջ պրոբլեմ ունենք։ ՀԱԿ–ը պետք է փորձի համոզել, որ փուլային լուծումը կարող է ընդհանրապես լուծում լինել Ղարաբաղում, որ խաղաղություն կլինի, այլ ոչ թե նոր բորբոքված պատերազմ։ Եւ երկրորդ խնդիրը՝ մենք պիտի հասկանանք մեր անկախ պետականությունը եւ հայ-ռուսական հարաբերությունները: Մենք էլ ենք ստրատեգիական հարաբերությունների կողմնակից, բայց չափ գություն ունի։ Այնուամենայնիվ, սրանք լուծելի խնդիրներ են, եթե հավասար են պայմանները: Կներեք, բայց ես չէի կարող  լինել ՀԱԿ–ում 7–րդ համարը։  Բացի առաջին նախագահից, մյուս 5 հոգուն չեմ տեսնում, որ ինձանից բարձր են։ Կամ պիտի վիճակահանություն լինի, կամ ինչ–որ մեխանիզմ»,–նշեց նախկին վարչապետը։

Բագրատյանն ասաց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի հետ պայմանավորվել են, որ վերջինս կլինի  համապետական ցուցակի առաջնորդը, իսկ Բագրատյանը ընտրվելուց հետո խորհրդարանում խմբակցության ղեկավարը։ Նշենք, որ Հրանտ Բագրատյանը նաեւ առաջադրվել է Կենտրոն–Նորք Մարաշ–Էրեբունի ընտրական տարածքում եւ իր մրցակիցը համարում է հանրապետականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ