News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ տեղում քննարկելու ՍԱՊԾ տարածքային կառույցների ու Բավրայի սահմանային հսկիչ կետի  աշխատանքներն ու կարողություններն ավելացնելու հնարավորությունները:

Ծառայության Շիրակի մարզային կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Իշխան Կարապետյանը ներկայացրել է այն սկզբունքները եւ մոտեցումները, որոնք բխում են ՀՀ կառավարության ծրագրից եւ միտված են բարձրացնելու սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի եւ գործիքակազմի արդյունավետությունը:

Քննարկվել է մարզում գործող սննդի շղթայի օպերատորների հաշվառման ընթացքը՝ տնտեսավարողների ամբողջական բազա ունենալու նպատակով,  ինչպես նաեւ որոշվել՝ եռամսյա պարբերականությամբ գործողությունների առաջնահերթություններն ու ծրագրերը ներկայացնել Ծառայություն՝ ըստ առանձին ոլորտների: Հաշվի առնելով, որ արդեն շրջանառության մեջ է դրվել հանրապետությունում ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցնելու օրենսդրական փաթեթը՝ ՍԱՊԾ պետը հանձնարարել է մարզում կատարել նախապատրաստական աշխատանքներ՝ ուժեղացնելով վերահսկողությունը մսի իրացման շուկայում:

Մարզային կենտրոնի ղեկավար Անուշ Մնացականյանը քննարկման է ներկայացրել առկա ռեսուրսներն ու կարիքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել կենտրոնի շենքային պայմանները բարելավելու մասին: Հանդիպման ընթացքում նախանշվել են նաեւ ռիսկային հանդիսացող եւ պատշաճ հսկողություն պահանջող ոլորտները, դրանք կարգավորելու ուղիները, կարեւոր է համարվել, որ տնտեսավարողներին ՍԱՊԾ մասնագետներն աջակցեն համապատասխան խորհրդատվությամբ ու տեղեկատվությամբ:

«Անելիքներ շատ կան, կարեւոր է մեզանից յուրաքանչյուրի ներդրումն ու արդյունավետ աշխատանքը՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում որակական փոփոխության հասնելու համար»,-ասել է Իշխան Կարապետյանը հանդիպման ավարտին: Քննարկմանը ներկա են գտնվել նաեւ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, Ծառայության պաշտոնյաներ:

ՍԱՊԾ ղեկավարը շրջայց է կատարել «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղում, որն առաջիկայում նախատեսվում է վերանորոգել եւ վերազինել ՌԴ-ի հետ աջակցության համաձայնագրով ստացված գերժամանակակից սարքավորումներով: Միաժամանակ, հաշվի առնելով Գյումրիի աշխարհագրական դիրքն ու բեռնափոխադրման մեծ հոսքը, կարեւոր է համարվել հանրապետության երկրորդ քաղաքում նույնպես ստեղծել բոլոր հնարավոր պայմանները՝ տնտեսավարողների համար ներմուծման-արտահանման գործընթացներն առավել պարզ ու արագ կազմակերպելու, անհրաժեշտ փորձաքննությունները տեղում ու սեղմ ժամկետներում կատարելու համար:

ՍԱՊԾ ղեկավարությունը նաեւ Բավրայի հսկիչ կետում է ծանոթացել տեսուչների աշխատանքին, տեղում քննարկել արտահանում-ներմուծմանը եւ փաստաթղթավորմանն առնչվող հարցեր: Առաջիկայում Բավրայի սահմանային հսկիչ կետը նույնպես կգործի նոր ու բարելավված պայմաններում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ