News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2012-2016-ին զինամթերքների շուկայի ծավալը ընդլայնվել է 8,4 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ հինգամյա շրջանի։ Ընդհանուր առմամբ, զենքի վաճառքը հասել է ամենամեծ ծավալների՝ սառը պատերազմի ավարտից ի վեր։  Այս մասին ասվում է Աշխարհի խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հաշվետվությունում։ 

Ըստ հետազոտողների՝ աշխարհում զենքի հինգ ամենախոշոր արտահանողներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան։ Այս հինգ պետությունները միասին պատասխանատու են  զենքի միջազգային մատակարարումների 74  տոկոսի համար։ Զինամթերքը հիմնականում իրացվում է Ասիայի եւ Օվկեանիայի ինչպես նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում։ Աշխարհում խոշորագույն զենք ներկրողներն են Հնդկաստանն ու Սաուդյան Արաբիան։

Զենք վաճառելու համաշխարհային առաջնորդը նախկինի պես ԱՄՆ-ն է։ Նրա շուկայական մասնաբաժինը կազմում է 33 տոկոս։

Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 23 տոկոս շուկայական մասնաբաժնով, երրորդ տեղում՝ Չինաստանը՝ 6,2% մասնաբաժնով։ Ֆրանսիային ու Գերմանիային բաժին է ընկնում  6 եւ 5,6 տոկոս՝ համապատասխանաբար։

Կտրուկ տարբերվում են ղարաբաղյան հակամարտության մասնակիցների կողմից սպառազինության ներկրման ցուցանիշները, որի սկիզբը պաշտոնապես համարվում է 1988 թվականի փետրվարի 20-ը: Ադրբեջանն այդ հինգ տարիների ընթացքում Հայաստանից 20 անգամ ավելի շատ զենք է գնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ