News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի կադաստրի մարմինների միջեւ: Փետրվարի 19-21-ը Հայաստանում կլինի   Ռուսաստանի Դաշնության Պետական գրանցման, կադաստրի եւ քարտեզագրության դաշնային ծառայության (ՌՈՍՌԵԵՍՏՐ) պատվիրակությունը՝ դաշնային ծառայության պետ եւ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար տիկին Վիկտորիա Աբրամչենկոյի գլխավորությամբ:

Այսօր՝ փետրվարի 20-ին, հաշվի առնելով դաշնային ծառայության հետ բազմամյա համագործակցության շրջանակների ընդլայնման եւ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի եւ ռուսական պատվիրակության ղեկավար Վիկտորիա Աբրամչենկոյի կողմից ստորագրվեց փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր Դաշնության պետական գրանցման, կադաստրի եւ քարտեզագրության դաշնային ծառայության եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջեւ:

Երկկողմ համագործակցության շրջանակներում կայացած միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը եւ ՌԴ պատվիրակության ղեկավար տիկին Աբրամչենկոն:

Կարեւորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրումը երկու երկրների կադաստրի մարմինների համագործակցության շրջանակներում՝ պարոն Սարգսյանը նկատեց, որ հիշյալ փաստաթղթի ստորագրումը իրապես կնպաստի եւ հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Ռուսաստանի կադաստրի մարմինների միջեւ հետագա համագործակցության զարգացման, կառուցողական համատեղ ծրագրերի իրականացման եւ փորձի փոխանակման:

 Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ Աբրամչենկոն նշեց, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի համակարգում անհերքելի է երկրատեղեկատավական համակարգի, գեոդեզիայի եւ քարտեզագրության  հարցերում առաջընթացը, ուստի ռուսական կողմը պատրաստակամ է օգտագործել Հայաստանի Հանրապետության  ուսանելի փորձը իր գործունեության մեջ:

 Ռուս պատվիրակության ղեկավարը հավելեց նաեւ, որ  իրենք եւս ցանկանում են հայ գործընկերների հետ կիսվել հեռահար տեխնոլոգիաների, պետական ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգերի ոլորտում ունեցած իրենց մասնագիտական հաջողություններով:

Մինչ հուշագրի ստորագրումը, երկօրյա այցի ընթացքում անցկացվելիք աշխատանքային հավաքի մասնակից կողմերից ոլորտի պատասխանատուները հանդես եկան կադաստրի համակարգին առնչվող շնորհանդեսներով եւ ներկայացրեցին  առավել արդիական խնդիրները եւ ոլորտում իրականացված համալիր բարեփոխումները:

Հուշագրի ստորագրման հիմնական նպատակը կադաստրի ոլորտում առաջավոր փորձի փոխանակումն է եւ համատեղ ծրագրերի իրագործումը:

Փաստաթղթի ստորագրմամբ կողմերը նախանշեցին համատեղ աշխատանքային գործունեության նոր ձեւեր՝ տարեկան աշխատանքային ծրագրի հիման վրա կողմերի մասնագետների փոխադարձ ուսումնաճանաչողական այցեր, կողմերի մասնագետների հանդիպումներ փորձի եւ տեղեկատվության փոխանակման համար, համատեղ ժողովների անցկացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ