News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուս-վրացական հարաբերություններում առեւտրատնտեսական հարաբերությունների վերականգնման միտում է նկատվում՝ չկենտրոնանալով քաղաքական տարաձայնությունների վրա: Փետրվարի 20-ին «Ռուս-վրացական նոր պայմանավորվածություններ. արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանում այլընտրանքային ուղի կդառնա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Սեւծովկան-կասպից տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը:

Նրա խոսքով՝ հարկավոր է տարանջատել տնտեսական եւ քաղաքական հարցերը: «Իհարկե՝ անդրկովկասյան տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտության մասին համաձայնագրի մասին հիշելու օբյեկտիվ նախադրյալներ կան (չնայած այն ստորագրվել է 2011 թվականի մարտին, երբ Ռուսաստանը միացավ ԱՀԿ-ին), այդ թվում՝ ռուս-վրացական հարաբերությունների առումով: Նշված փաստաթուղթը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ քաղաքական տարաձայնությունները հարթելու հնարավորություններ է ստեղծում»,- ընդգծել է Արեշեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ