News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Կարմրաշեն, Ոսկեթաս եւ Զովասար գյուղերը կապող ճանապարհը կհիմնանորոգվի: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի  Կարմրաշեն, Ոսկեթաս եւ Զովասար գյուղեր։

Բարձր լեռնային այս գյուղերը մարզկենտրոնին կապող միակ՝ կենսական նշանակության ճանապարհը տարիներ ի վեր չհիմնանորոգվելով՝ ամբողջովին քայքայվել, դժվարանցանելի է դարձել։

Համայնքի ղեկավարները բազմիցս են դիմել իշխանություններին  խնդիրը լուծելու համար։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ  12 կմ երկարությամբ ճանապարհը կհիմնանորոգվի. այն ընդգրկվել է Համաշխարհային բանկի միջոցներով հիմնանորոգվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման» 2017թ. ծրագրում։

Նախարարին անձամբ հանդիպելու, իրենց հուզող հարցերը  նրան ուղղելու նպատակով Կարմրաշեն գյուղի կենտրոնում հավաքված երեք գյուղերի բազմաթիվ բնակիչներ խնդիրներ շատ ունեին, սակայն նրանց համար առաջնահերթը ճանապարհի հարցի լուծումն է։

Նախարարը հավաստիացրեց, որ ճանապարհն այս տարի անպայման կհիմնանորոգվի. «Մինչեւ մարտի վերջ կսկսվեն նախագծային աշխատանքները։  Ըստ ընթացակարգի՝ կանցկացվեն մրցույթները։  Հուլիսին արդեն կտրվի  շինարարության մեկնարկը, եւ մինչեւ տարեվերջ կունենաք բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհ»,- նշեց նախարարը։

Որպեսզի աշխատանքներն ընթանան առավելագույնս արագ, նախատեսվում է հիմնանորոգումն սկսել միաժամանակ ճանապարհի երկու ծայրակետերից՝ սկզբից եւ վերջից։

Բացի ասֆալտապատումից, ճանապարհի ամբողջ երկայնքով կկառուցվի ջրահեռացման համակարգ, իսկ գյուղամիջյան հատվածներում՝ նաեւ մայթեր։ Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կկահավորվի ճանապարհային նշաններով եւ անվտանգության տարրերով։

Նախարարն ընդգծեց, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո լուծում կտրվի նաեւ տրանսպորտի խնդրին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ