News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: 

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսպես, փետրվարի 16-ին «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում ՊԵԿ աշխատակիցները «Rapiskan» ռենտգեն համակարգով զննման են ենթարկել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող բեռը եւ խոշոր խախտում արձանագրել: «Իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված ավելի քան 20 տոննա գիպսաստվարաթղթային սալիկից բացի, բեռնատարում մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանք եւս կա՝ 25 արկղ, շուրջ 270 լիտր օղի»,-տեղեկացրել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը:

Անհրաժեշտ է նշել, որ ալկոհոլային խմիչքները պարտադիր ենթակա են ՀՀ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման, մինչդեռ չհայտարարագրված օղիների վրա ոչ միայն բացակայում էին ՀՀ դրոշմանիշերն, այլեւ  դրանց գերակշիռ մասը ներկրվել էր առանց ՌԴ ակցիզային դրոշմանիշերի: Դեպքի առթիվ, Մաքսային օրենսգրքի 203 հոդվածի համաձայն, կազմվել է համապատասխան արձանագրություն՝ ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու վերաբերյալ:

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ տեխնիկական վերազինման արդյունքում հետեւողական հսկողություն է  իրականացվում. «Ռենտգենյան զննման ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տարբեր ժամանակահատվածներում եւ ըստ անհրաժեշտության բեռների լիարժեք զննում իրականացնել  եւ բացահայտել մաքսանենգության ցանկացած փորձ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ