News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արդարադատության ակադեմիայում, այսօրվանից՝ փետրվարի 20-ից, սկսվում է քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված 25 ունկնդրի մասնագիտական պատրաստումը:

Արդարադատության ակադեմիայից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի առաջին ունկնդիրներին առաջին դասից առաջ ողջունեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը եւ Ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղեւոնդյանը: Նրանք շնորհավորեցին ունկնդիրներին քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու կապակցությամբ եւ հաջող ուսումնառություն մաղթեցին:

«Լիահույս եմ, որ այս խմբի շրջանավարտները տեղ են գտնելու մեր քննչական համակարգում եւ հնարավորություն են ունենալու բարձր պահելու Ակադեմիայի եւ Քննչական կոմիտեի պատիվը: Պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի դուք, որպես պատրաստի քննիչներ, ներգրավվեք համապատասխան աշխատանքում»,- նշեց ռեկտորը:

Ս. Առաքելյանն ունկնդիրներին մանրամասն ներկայացրեց Ակադեմիայում քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ձեւը, ժամաքանակը եւ ժամանակացույցը, ծրագիրը, դասավանդվող առարկաները, փորձաշրջանը, ինչպես նաեւ քննությունների անցկացման կարգը: Ռեկտորի խոսքով՝ ուսուցման ծրագիրը ուղղված է ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձեւավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը ընդհանուր, հատուկ եւ հարակից մասնագիտական ոլորտներում: Ուսումնառության ընդհանուր տեւողությունը յոթ եւ կես ամիս է՝ 2017 թվականի փետրվարի 20-ից հոկտեմբերի 6-ը՝ ներառյալ 12 ամիս տեւողությամբ փորձաշրջանը:

Ռեկտորը պատասխանեց նաեւ ունկնդիրների՝ մասնագիտական պատրաստմանն առնչվող ինչպես բովանդակային, այնպես էլ կազմակերպական հարցերին, նաեւ խոստացավ նման ձեւաչափով հանդիպումները դարձնել ամենամսյա:

Հանդիպման ընթացքում ունկնդիրներին հանձնվեցին համապատասխան փաթեթներ՝ ուսումնական նյութերով եւ մասնագիտական անհրաժեշտ ձեռնարկներով:

Տպել
Ամենաշատ