News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ Հյուսիսային Օսիայում «Վլադիկավկազ-Երեւան» ավիաչվերթ ստեղծվի, հայտնում է «Ռեգիոն-online»-ը: 

«Վլադիկավկազ-Երեւան» ավիաչվերթ բացելու հնարավորությունը քննարկել է Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազի եւ Ալանիայի եպիսկոպոս Լեոնիդը Հայաստան այցելության ժամանակ, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ:

«Հոգեւոր առաջնորդը կարծում է, որ տարածաշրջանում չվերթը պահանջված կլինի, քանի որ Օսիայում մոտ 20 հազար հայ է ապրում»,- հայտնել են թեմի մամուլի ծառայությունից:

Դրանից զատ, Հայաստանում այս տարի Համբարձման տոնի օրերին կանցկացվեն օսական մշակույթի օրեր: Դա կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը, որոնք դարեր շարունակ սերտ կապ են ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ