News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ Պոլսո փոխպատրիարք արք. Աթեշյանն ու Հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը մոտակա օրերին Էջմիածին են մեկնելու։

Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարության մեջ նշվել է, որ Պոլսո հայոց պատրիարքարանն ինքնավար կառույց է եւ դրսից չեն կարող այն ուղղորդել։

Հայտարարության մեջ հաստատվել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի հրավերով մոտակա օրերին Էջմիածին են մեկնելու։

Նշվել է, որ Էջմիածնից վերադառնալուց հետո Պոլսո հայոց պատրիարքարի գլխավորությամբ հանձնաժողով է կազմվելու, որը պատրիարքի ընտրությունների համար նախատեսված դիմումը Ստամբուլի նահանգապետի միջնորդությամբ փոխանցելու են իշխանություններին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարակն հայտնելու մասին գրավոր հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ այդ քայլին գնացել է Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով, քանի որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է պատրիարքի ընտրություններ անցկացնելը։

Այնուհետ հանդիպում են անցկացրել Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Մելքոն Քարաքոսեն, Վազգեն Բարընը, փոխպատրիարք արք․ Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Հանդիպման վերջում արձանագրություն են ստորագրել։

«Մինչ ընտրությունները արք․ Արամ սրբազանը շարունակելու է լինել փոխպատրիարք։  Ընտրության օրը ենթադրաբար կլինի մայիսի 28-ին»-նշվել էր արձանագրության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երկուշաբթի է․ հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Վեհափառի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ
Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ…
Այսօր Ղազարոսի հարության հիշատակության օրն է
Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս...
Ամենաշատ