«Իզի Փեյ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը մշտապես ընդլայնելով մատուցվող ծառայությունների ցանկը, որն արդեն իսկ գերազանցել է 100-ը, վերջերս կնքեց պայմանագրեր նաեւ Good Win բուքմեքերական ընկերության, Fast Credit ունիվերսալ վարկային կազմակերպության եւ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության հետ: Մոտակա օրերին սպասվում է եւս մի քանի ընկերությունների հետ պայմանագրերի կնքում:
Հիշեցնենք, որ «Իզի Փեյ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ. ապրիլին (ՀՀ ԿԲ լիցենզիա թիվ 17 առ 04.11.2014թ., հավաստագրում ISO 27001 ստանդարտով 2016թ.):
Կազմակերպությունը ՀՀ ամբողջ տարածքում արդեն իսկ տեղադրել է մոտ 700 տերմինալ՝ 100 վճարատեսակներով:
Ներկայում «Իզի Փեյ» ՍՊԸ-ի վճարային համակարգին միացել են տարբեր ոլորտների կազմակերպություններ եւ հաստատություններ`պետական կառույցներ, ֆինանսական կառույցներ՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, բջջային օպերատորներ, ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններ,տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններ։
Ընկերության տերմինալները տեղադրված են վերոնշյալ հաստատությունների տարբեր ստորաբաժանումներում, գրասենյակներում, առեւտրի կենտրոններում, Երեւան քաղաքի փողոցներում եւ բանուկ հատվածներում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
«Իզի Փեյ» տերմինալներից օգտվելու արագությունն ու հարմարավետությունը ապահովելու նպատակով պարբերաբար կատարվում են համակարգի փոփոխություններ։
Ակտիվ համագործակցելով ՀՀ բանկերի հետ՝ «Իզի Փեյ» ՍՊԸ-ն հնարավորություն է ստեղծել իր հաճախորդների համար կատարելու՝
վարկերի մարումներ,հաշվարկային հաշիվների համալրումներ,քարտային հաշիվների համալրումներ, ավանդների համալրումներ:
Բանկերն իրենց հերթին, տեղադրելով «Իզի Փեյ» ՍՊԸ վճարային տերմինալներն իրենց մասնաճյուղային ցանցում, հնարավորություն են ունենում՝ կրճատել հերթերը, բարձրացնել ծառայությունների որակը, կրճատել ծառայությունների ինքնարժեքը։
«Իզի Փեյ» ՍՊԸ-ն, շահագործելով 700-ից ավելի տերմինալային ցանց, ամսական սպասարկում է առավել քան 1 մլն հաճախորդի։
Ընկերության գործունեությանը, սակագներին եւ նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ.
Website - http://easypay.am/#/home
Facebook - https://www.facebook.com/easypayarmenia/
LinkedIn - https://www.linkedin.com/company-beta/15257234/
Instagram - https://www.instagram.com/easypayarmenia/