News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատ քաղաքի բաժին է հրավիրվել Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կողմնակիցներից Գեղամ Ավագյանը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ քրեական գործի շրջանակներում է Գեղամ Ավագյանը հրավիրվել է բաժին: «Հետը զրույց են ունեցել եւ ազատ է արձակվել»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ չմանրամասնել, թե ինչ գործի շրջանակներում է նա հրավիրվել է ոստիկանություն:

Գեղամ Ավագյանից փորձեցին ոստիկանություն հրավիրվելու մասին տեղեկություն ստանալ: Վերջինս նախ կտրականապես հերքեց, թե հրավիրվել է ոստիկանություն, սակայն ավելի ուշ հաստատեց: «Մեր տան հին գործերով են կանչել, 10 րոպեով մտել հելել եմ: Ոչ մի ընտրական, ոչ մի բան»,- ասաց Գեղամ Ավագյանը՝ նշելով, որ Արգամ Աբրահամյանին չի ճանաչում: Լսելով հարցը՝ Արգամ Աբրահամյանին չեք էլ տեսե՞լ, նա պատասխանելու փոխարեն անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն «Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակի 9-րդ համարն է: Նախկին վարչապետի Հովիկ Աբրահամյանի տղան նաեւ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ