News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ավստրալական Նոր Հարավային Ուելսի ռեստորաններից մեկի մատուցողուհի Սամիա Լիլան սոցցանցերի աստղ է դարձել՝ պոչից բռնած վարանին հաստատությունից դուրս բերելուց հետո: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Bega District News-ը:

Ռեստորանի այցելուները նկատել են սողացող հսկայական մողեսին, իսկ հետո սողունը մտել է սեղաններից մեկի տակ:

«Ես նայեցի եւ նախ մտածեցի, որ շուն է: Բայց հետո հասկացա, որ վարան է»,- պատմել է Սամիա Լիլան:

Աղջիկն առանց շփոթվելու բռնել է սողունի պոչից եւ դուրս բերել ռեստորանից: Մինչդեռ այցելուներից մեկը վախից աթոռի վրա է բարձրացել:

«Ամենեւին չվախեցա, ես սիրում եմ սողուններին...»,- ասել է Սամիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ