News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի երեկոյան, խմբակային սելֆի անելիս, վեց դեռահաս ընկել է լճի սառույցի տակ Նյու Յորքի Կենտրոնական այգում։ Հակահրդեհային վերահսկողության ծառայությունը տեղեկացրել է, որ նրանց հոսպիտալացրել են «ցրտահարություն» ախտորոշմամբ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Երեխաները խաղում էին։ Մի մասը զգուշացնում էր, որ դա վտանգավոր է, մյուսները շարունակում էին իրենցը պնդել։ Արդյունքում նրանք բոլորը միասին հավաքվեցին (սառույցի վրա) եւ որոշեցին սելֆի անել։ Սառույցը ճեղքվեց, եւ նրանք բոլորն ընկան ջրի մեջ», – New York Post–ին պատմել է Պարագվայից ԱՄՆ եկած 15–ամյա Մայա Ռամիրեսը։

«Ես կարծում եմ, որ մեզ հետ պատահածից հետո պետք է բնակիչներին հիշեցնի այն մասին, որ սառույցի վրա խաղալը ամենալավ գաղափարը չէ։ Երեխաների հետ ամեն ինչ կարգին է։ Նրանց մոտ օրգանիզմի թեթեւ ցրտահարություն է», – նշեց ծառայության պետի տեղակալ Ջոն Սքոֆը։

Նրա խոսքով, պատահարը  տեղի է ունեցել երեկոյան մոտ ժամը վեցին՝ Կենտրոնական այգում տեղակայված լճի մոտ, 5–րդ պողոտայի եւ 59–րդ փողոցի հատման տարածքում։ Ականատեսների վկայությամբ, խոսքը 10-ից 15 տարեկան երեխաների խմբի մասին է։ Երկուշաբթի օրը Նյու Յորքում օդի ջերմաստիճանը բարձրացել էր 11 աստիճանով։ Խորտակվողներին օգնության են նետվել նրանցից մի փոքր մեծ երկու այլ դեռահասներ, որոնց եւս հարկ է եղել փրկել։

ԱՄՆ–ում փրկարարների գործառույթ իրականացնող հրդեհայինների տվյալներով, լճի ջուրը, չնայած կարճատեւ տաքացմանը, սառցակալած է եղել։ Այն մասում, որտեղ երեխաները ընկել են սառույցի տակ, խորությունը գերազանցել է 5 մետրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ