2015 թվականի նոյեմբերի ահաբեկչություններից հետո 2016-ին 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ: Այս մասին են վկայում Տուրիզմի հանձնաժողովի տվյալները:
Ըստ հանձնաժողովի՝ Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով, Չինաստանից՝ 21.5%-ով, Ռուսաստանից՝ 27.6%-ով: Իսկ Ֆրանսիայի մյուս շրջաններից զբոսաշրջիկների թիվը գրեթե չի փոխվել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Փարիզի զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը շուրջ 1.3 մլրդ եվրո է գնահատվում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին ահաբեկիչների երեք խմբեր համակարգված հարձակումներ իրականացրեցին Փարիզում եւ Սեն Դենի արվարձանում: Ընդհանուր առմամբ, 130 մարդ զոհվել, ավելի քան 350-ը՝ վիրավորվեց: