News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր հայկական բրենդը (Գրանդ Հոլդինգի» կողմից արտադրված սիգարետները) շարունակում է իր հաղթարշավը:

«Անցյալ տարի, ամփոփելով 2015 թվականի արդյունքները, մենք արձանագրել էինք, որ միջազգային շուկայում արդեն ձեւավորվել է նոր հայկական բրենդ` «Գրանդ Հոլդինգի» կողմից արտադրված սիգարետները: Արտահանման ցուցանիշներով հայկական սիգարետը էապես գերազանցել էր հայկական ավանդական բրենդը` կոնյակը: Ամփոփելով 2016 թվականի ցուցանիշները, կարող ենք արձանագրել, որ արտահանման ոլորտում, «Գրանդ Հոլդինգը» սահմանել է նոր նշաձող:

Անցյալ տարի, սիգարետի արտահանման քանակով, «Գրանդ Հոլդինգը» գերազանցել է ոչ միայն հայկական կոնյակը, այլեւ բոլոր շշալցված ապրանքատեսակները: Խոսքը թե՛ ոգելից, թե՛ ոչ ոգելից ըմպելիքների` կոնյակի, գինու, գարեջրի, հանքային ջրի եւ մրգային հյութերի մասին է:

Ներկայացնենք թվերով: 2016 թվականին Հայաստանի բոլոր` 145 շշալցված ապրանք արտադրողները միասին, արտահանել են 176 միլիոն 900 հազար դոլարին համարժեք արտադրանք, իսկ «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ ընդգրկված երկու ձեռնարկությունները` 200 միլիոն 600 հազար դոլարին համարժեք արտադրանք: Հայրենական արտադրության առաջատարը գրավում է նոր բարձունքներ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի տվյալներով, «Գրանդ Հոլդինգը» հանրապետությունում առաջինն է պատրաստի արտադրանքի արտահանման բնագավառում` 200 միլիոն 600 հազար դոլարին համարժեք ցուցանիշով, հայրենական արդյունաբերության ոլորտում  առաջինն  է աշխատատեղերի քանակով `7882 աշխատատեղով եւ երկրի առաջին հարկատուն է` վճարած 43 միլիարդ 800 միլիոն դրամ հարկով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ