News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադական Քվեբեք նահանգում աճում է ԱՄՆ–ից եկող եւ ապաստան խնդրող միգրանտների թիվը։ Կանադայի իշխանությունները ստեղծել են պոտենցիալ փախստականների ընդունելության ժամանակավոր կենտրոն։ Կանադան ուժեղացնում է ԱՄՆ–ի հետ սահմանի վերահսկողությունը իր Քվեբեք նահանգում՝ պոտենցիալ փախսատականների կողմից սահմանը հատելու ապօրինի դեպքերի թվի աճի պատճառով, հաղորդում է «Գերմանական Ալիք»–ը՝ վկայակոչելով Toronto Star թերթը։

Կանադական CBSA սահմանապահ ծառայությունը եւ RCMP դաշնային ոստիկանությունը երկրի այլ շրջաններից աշխատակիցներ են տեղափոխում՝ անընդհատ աճող միգրանտների գրանցումն իրականացնելու համար։ Քվեբեքում ստեղծվել է ԱՄՆ–ից եկած միգրանտների ընդունելության ժամանակավոր կենտրոն, հաղորդել է CBSA–ի ներկայացուցիչը՝ մամուլի ասուլիս ժամանակ։ Նրա տվյալներով, ընթացիկ տարվա հունվարին Քվեբեքում գրանցվել է ապաստանի ստանալու 452 խնդրանք, այն դեպքում, երբ 2016 թվականի հունվարին դրանց թիվն ընդամենը 137 էր։ Թե ապաստանի խնդրանքով դիմորդներից քանիսն են ապօրինի հատել սահմանը, սահմանապահ ծառայության ներկայացուցիչը չի հայտնել։

Այդուհանդերձ, նրա խոսքով, սահմանն ապօրինի հատած միգրանտները բաժանվում են երկու խմբի։ Առաջինը նրանք են, որոնք ԱՄՆ են ժամանել տուրիստական վիզայով եւ ուղղակի մեկնում են Կանադա, որ ապաստան խնդրեն։ Երկրորդ խմբում են այն միգրանտները, որոնք երկար ժամանակ ապրել են ԱՄՆ–ում, եւ հիմա փորձում են Կանադա հասնել։ Այսպես, երկուշաբթի սահմանն անցնելիս ձերբակալվել է Էրիթրեայից մի ընտանիք, որը 2013 թվականից ապրում է ԱՄՆ–ում, ձերբակալվել է նաեւ մի տղամարդ, որը կանադական ոստիկանությանը Սուդանի քաղաքացու անձնագիր եւ Մինեսոթա նահանգում ստացած վարորդական իրավունքի վկայական է ներկայացրել:

ԱՄՆ–ի եւ Կանադայի միջեւ համաձայնագիր է գործում, ըստ որի ապաստան խնդրելու նպատակով սահմանն անցնելն ապօրինի է, քանի որ երկու կողմերն է միմյանց անվտանգ են ճանաչում։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Օտտավայի կառավարությանը կոչ է արել վերանայել տվյալ համաձայնագիրը, սակայն Կանադայի իշխանությունները մերժել են։ Այդուհանդերձ, երբ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց կտրուկ միջոցներ ձեռնարկել ապօրինի միգրանտների առնչությամբ, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ապաստան տրամադրել միգրանտներին՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ