News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը վերջնականապես սուլթանության է վերածվում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի՝ Մեհրիբան Ալիեւային երկրի առաջին փոխնախագահ նշանակելու որոշումը։

«Դա, իհարկե, աննախադեպ քայլ է ժամանակակից պատմության մեջ։ Ադրբեջանը կրկին ապացուցեց, որ ոչ ոք նրանց չի հասնի, իսկ առավել եւս՝ չի անցնի։ Եվ շարունակում են «ռեկորդներ» սահմանել: Պետք է ենթադրել, որ այնպիսի ներդաշնակություն, ինչպես Ադրբեջան նախագահի եւ փոխնախագահի միջեւ է, աշխարհում չկա, միայն հեքիաթում։  Դա ուղղակի «ժողովրդավարության», գերկատարելության, գենդերային հավասարության օրինակ է։ Ճիշտ է, չնայած աննախադեպ լինելուն՝ միջազգային հանրությունը կարող է դժգոհ լինել։ Կարելի է ասել՝ մարդկությունը նման բարձունքների չի հասել։ Իսկ ահա եթե Ադրբեջանում աշխարհում առաջինը ներդրվեր համակառավարչի կառույցը, բացարձակ հաջողություն կլիներ։

Սակայն կան նաեւ մինուսներ։ Պետք է անհապաղ մեծացնել փոխնախագահների թիվը։ Չէ՞ որ եթե հայրը նախագահ է, մայրը՝ փոխնախագահ, ապա ովքե՞ր են երեխաները։ Եւ Ադրբեջանի Հանրապետությունն անհապաղ անվանափոխել Ադրբեջանի սուլթանություն,  նախագահին հռչակել սուլթան Իլհամ Առաջին, իսկ գլխին թագ դնել։ Որոշ տվյալներով՝ Բաքվում նույնիսկ սկսվել է երկու բուրգերի կառուցումը՝ Իլհամի եւ Մեհրիբանի համար՝ Փարավոնների հովտի օրինակով։ Իսկ ադրբեջանցի կոմպոզիտորները սկսել են աշխատել «Իլհամ եւ Մեհրիբան» օպերայի ուղղությամբ», - ծաղրանքով նշել է Դավիթ Բաբայանը։

«Իսկ եթե լուրջ, նման որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում պետության կառուցման եւ աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից։ Ադրբեջանի բնակչության մեծ մասը, մտավորականությունը, կրթված հասարակությունը հասկանում են, որ Ադրբեջանը ծիծաղի առարկայի է վերածվում։ Բնակչության այդ մասը չի ցանկանա մասնակցել ընթացիկ իրադարձություններին։ Արդյունքում քաղաքական իշխանությունը՝ ստիպված լինելով հենվել հասարակության ոչ այնքան լավ մասի վրա, բողոքները սաստելու համար կձգտի կոշտացել արտաքին քաղաքականությունը։ Դա կհանգեցնի հակահայկական հռետորաբանության խորացմանն ու տարածաշրջանում լարվածության ուժգնացմանը», - նշել է Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ