News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորը գլորված  բուլդուզերում գտնվող պայմանագրային զինծառայող Վրույր Ներսիսյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ նրա վիճակը բավարար է:

Վրույրը վիրահատության է ենթարկվել, նա ունի կրծքավանդակի փակ վնասվածք, դաստակի կոտրվածք եւ բազմաթիվ սալջարդեր:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 15-ին՝  ժամը  15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետեւանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան եւ Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանն ստացել են մարմնական վնասվածքներ:

ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորություն. ՔԿ
Նշվածի հետևանքով պետությանը պատճառվել է  ընդհանուր 847․896․327 ՀՀ դրամի վնաս...
ABC. Նյու Յորք նահանգում երկու ոստիկան է սպանվել
Ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքներից մահացել են
Atlas News. Փենսիլվանիայում այրվում է ԱՄՆ բանակի համար զինամթերք արտադրող գործարանը
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, նշում է պարբերականը, սակայն դեռ պարզ չէ, թե որն է եղել միջադեպի պատճառը
Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից
Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի…
Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարթագյուղ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում և կից անասնագոմում...
Ամենաշատ