News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցության արդյունքը կարող էր ավելի լավը լինել։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը DW հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Հայաստանի նման փոքր, բայց բավականին բաց տնտեսությամբ երկրների վրա ազդում են նաեւ արտաքին տարատեսակ տնտեսական բացասական միտումներ։ «Այնպես, ինչպես ազդում են ԵՄ շատ ուրիշ երկրների վրա։ Ոչ հեշտ տնտեսական կոնյուկտուրայի պայմաններում, մեր միավորումը, պետք է նրան պատշաճը մատուցել, մեզ հնարավորություն է տվել մուտք գործել բավականին մեծ շուկա։ Այն ինչ արտադրվում է Հայաստանում, զրոյական մաքսատուրքով ու առանց որեւէ վարչական խոչընդոտների գնում է այդ հսկայական սպառողական շուկա։ Իսկ դա կարեւոր է։ Իսկ (աճի-խմբ․) միտում կա ՝ ասենք վերջին տարում՝ այսինքն 2016-ին, Հայաստանի արտահանումը ավելացել է 50 տոկոսով։ Դուք հասկանում եք, թե ինչ թվերի մասին է խոսքը»։

Այն դիտարկմանը, որ այդ թվերը ճգնաժամից հետո վերականգնողական աճն են արտացոլում ու որ ցուցանիշները հասել են 2013- ի մակարդակին՝ Նալբանդյանը նշեց, որ կան երկրներ, որոնք գլոբալ խնդիրների, ընդհանուր համաշխարհային կոնյուկտուրայի պատճառով ճգնաժամ են ապրում։ «Եվ այդ ճգնաժամը շարունակվում է ու շարունակվում։ Իսկ մեզ մոտ այնուամենայնիվ կա՛ դրական միտում»։

Պատասխանելով այն հարցին, որ ի տարբերություն ԵՏՄ մյուս անդամ երկրների,  որոնք ծայրաստիճան քննադատաբար են արտահայտվում՝ միայն Հայաստանն է առայսօր առավելություններ տեսնում՝ Նալբանդյանը նկատեց, որ համամիտ չէ, թե միայն Հայաստանն է դրական տրամադրված։ «Քննադատությունը միշտ էլ լավ է։ Եթե այն ուղղված է պայմանները բարելավելուն, հեռանկարները տեսնելուն, եւ բնականաբար այդ առումով քննադատությունը պետք է դիտարկել որպես դրական երեւույթ։ Եվ ոչ թե գլխին մոխիր լցնել ու ասել, թե ամեն ինչ ինչքան վատ է», ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ